ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել Ադրբեջանի Հանրապետության օրվա առիթով։
Նա վերահաստատել է ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը:
«Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել համագործակցությունը և ներգրավվածությունը՝ օգնելու Ադրբեջանին և տարածաշրջանին՝ ապահովելու կայուն խաղաղություն: Մենք լիովին հանձնառու ենք աջակցելու այն նպատակին, որը կբերի ավելի լավ ապագա բոլոր նրանց համար, ովքեր Հարավային Կովկասում են։ ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի հետ զարգացող համագործակցությունը»,-գրել է նա:
--00—ՅՄ