18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. ներկայացվեց նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում կանայք ենթակա են լինելու այդ օրվան հաջորդող զորակաչին, իսկ այդ ժամկետներից հետո ներկայացված դիմումներով՝ դիմումի տրման օրվան հաջորդող զորակոչին հաջորդող զորակոչի ժամանակ։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ մինչև զորակոչի օրը դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացուցիչները հնարավորություն ունեն գրավոր դիմումի համաձայն հրաժարվել ծառայությունից։ Բացի այդ, զինվորական հաշվառումը դադարեցվում է նաև առողջական վիճակից կամ օրենքով սահմանված ընտանեկան պատճառներից ելնելով զորակոչին ոչ ենթակա լինելու պարագայում։

«Իրավունք են ունենալու վեցամսյա ժամկետը լրանալու հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության»,-ասաց Պապիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ