Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

photo_2023-06-09_11-06-19

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Երկու բարձրաստիճան դիվանագետները խոսել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ համաձայնագրերի իրականացման մասին, ինչպես նաև կոչ են արել հետագայում խորհրդակցություններ անցկացնել Բաքվի և Թեհրանի միջև:

Նշենք, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները ծայրաստիճան լարված են Բաքվի հակաիրանական քաղաքականության և Իսրայելի հետ մերձեցման ֆոնին։

--00—ՅՄ