Խոսեցի Ալիևի հետ՝ հայտնելու մեր խոր մտահոգությունը ԼՂ-ում վատթարացող հումանիտար պայմանների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

0730232fb9419fedd548d1812b9c40e9e94352.jpg

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար պայմանների կապակցությամբ։ 

«Երեկ ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար պայմանների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ տեւական խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,– թվիթերի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը։

--00—ԶՀ