«Նուռ» սուպերմարկետի սեփականատերն իր 2 ընկերների հետ ծեծի է ենթարկել կապիտանին, նրա աչքը հեռացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

աչ.

Երեկ՝ հունվարի 29-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի բնակիչներ 50-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի, 41-ամյա Կարապետ Մանուկյանի և 49-ամյա Կարեն Թևոսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են այս տարվա հունվարի 16-ին Արմավիր քաղաքում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնի նախկին աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու, ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ