Մամիկոնյանց փողոցում բախվել են 3 մեքենա, որոնցից մեկն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Screenshot_1

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ փետրվարի 9-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Գայանե Ս.-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 78-ամյա Սահակ Ս.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ