Հերոսի հիշատակը վառ. կայացավ Սիմոն Իսրայելյանի ամենամյա հուշամրցաշարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

62681bbfa878c

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում այս օրերին հատկապես մարդաշատ էր։ Լինելով մայրաքաղաքի համայնքի թիմ՝ իր երկարամյա ավանդույթներով, «Ուրարտուն» միշտ երկրպագուների հստակ բանակ ունի, որն անկախ եղանակային պայմաններից՝ գալիս ու ստադիոնից հետևում է ցանկացած խաղի, որը տեղի է ունենում մարզաբազայի որևէ խաղադաշտում։ «Մալաթիացին պետք է Մալաթիայի թիմին երկրպագի», — հայտարարում են երկրպագուները։

«Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանը նույնպես դասվում էր այդ երկրպագուների շարքին։

Նվիրված լինելով ոչ միայն ակումբին, այլև հայրենիքին, երկրի սահմանների պաշտպանման կանչով մեկնած Սիմոնն անմահացավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հենց նրա հիշատակին նվիրված՝ «Ուրարտուն» կազմակերպում է նրա անվան հուշամրցաշար, որը կայացավ այս օրերին։ Սիմոն Իսրայելյանը «Ուրարտուի» համակարգում աշխատել է 2014 թվականի հունվարից։ Նա եղել է ակումբի տնտեսվարը, այնուհետև՝ մարզաբազայի ադմինիստրատոր։ 2020-ի ռազմական գործողությունների մեկնարկի մասին լսելուց հետո Սիմոնն «Ուրարտուի» անձնակազմից առաջիններից էր, որը շտապեց ռազմաճակատ։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

--00—ՅՄ