Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

l-0x106wh-1280x746z-0.6141

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել շվեյցարական կողմի աջակցությունը Հայաստանին և պատրաստակամություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը։

Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, գյուղատնտեսության և դուալ կրթության ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ֆինանսական գործիքների կիրառման հնարավորության ու ներդրումների ներգրավման վերաբերյալ։

--00—ՅՄ