Վեհափառը իր գնահատանքն է հայտնել Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին եկեղեցուն մշտապես աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

434724662_741996414722215_2765125742684569833_n

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել ստանձնելու արգենտինահայ ձեռնարկատեր Խուան Պաբլո Մարկարյանի զավակի կնքահայրությունը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին՝ բարձր գնահատելով, որ իրենց զավակի մկրտությունը կազմակերպում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց նվիրյալ հայորդիներին Հայրենիքին ու Հայ Եկեղեցուն մշտապես աջակցելու համար՝ գոհունակությամբ արձանագրելով, որ հայ ժողովուրդն ունի այսպիսի արժանավոր զավակներ, ովքեր հայանպաստ զանազան նախաձեռնություններով զորակցում են հայրենի երկրին:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ազգային կյանքը հուզող մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։

--00—ՅՄ