Տեղեկացվել է, որ նիստը չի կայանալու․ պարզաբանում «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

photo_2024-04-10_18-06-19

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված՝ «Մի դեպքում դատավորները դասի են, մյուս դեպքում բենզին չկա․ ուշագրավ իրավիճակ դատարաններում» վերտառությամբ հոդվածի՝  Հակակոռուպցիոն դատարանի  դատավոր Սուրեն Խաչատրյանի աշխատակազմից պարզաբանում են, որ դեռ մարտի 20-ին տեղի ունեցած դատական նիստի ավարտին՝ դատարանը կողմերին պարզաբանել է, որ 2024 թվականի ապրիլի 8-ից մինչև սույն թվականի ապրիլի 12-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ընդգրկված է դատավորների վերապատրաստման հերթական դասընթացներին, հետևաբար՝  նիստին ներկա Վլադիմիր Գասպարյանը և վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացվել են, որ նախապես նշանակված  ապրիլի 9-ի նիստը չի կայանալու։ Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտից։

«Այդ հանգամանքը փաստվում է ինչպես դատական նիստի ձայնագրությամբ, այնպես էլ  դատական նիստի թղթային արձանագրությամբ»:

--00—ՅՄ