Շոու սարքելը շատ վատ է, զենք-զինամթերքն էլ օրինական է եղել․ Նազիկ Ամիրյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 2, 24News

«Հերոսը չի սողում, ու եթե իրենց թվում է պետք է չորեքթաթ գնար ուրեմն ավելի լավ ա թող իրանք գնան»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայատարել է ԱԺ նախկին պատագամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը՝ անդրադառանով հարցին, թե ինչո՞ւ քմծիծաղ տվեց, երբ դատախազներն ասացին, որ Մանվել Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալիս առողջ տեսք ուներ:

Դիտարկմանը, թե  հերոսի բնակարանից մեծ քանկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, Ամիրյանը արաձագանքեց՝ ո՞վ ասաց։ Հիշեցմանը, թե դա վկայող տեսանյութ կա, Ամիրյանը ասաց. «Շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում»:

Ըստ Ամիրյանի՝ իրենց առանձնատնից հայտնաբերված զենք-զինամթերքները բոլորը օրինական են:

Հարցին՝ սպասո՞ւմ էիք, որ մեղադրյալի կարգավիճակ կունենաք, Նազիկ Ամիրյանը պատասխանեց՝ Թուրքերի, ադրբեջանցիների մոտ եմ ունեցել, ապա լքեց դահլիճը։