Բաքուն 10․ 000-ական տոմս կտրամադրի «Արսենալին» և «Չելսիին», սակայն ցանկացողներ դեռ չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 18, 24News

baku flag

Ադրբեջանի ֆուտբոլային ղեկավարությունը «Արսենալին» եւ «Չելսիին» հավաստիացրել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի համար ամեն ակումբին կտրամադրի լրացուցիչ 10 հազար տոմս Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում (68700 տեղ), եթե ակումբները կամ տուրիստական ընկերությունները կազմակերպեն չարտերային չվերթներ Լոնդոնից Բաքու, հաղորդում է dailymail-ը։

ՈւԵՖԱ-ն եզրափակիչի մասնակից ակումբներին տրամադրել է 6 հազարական տոմս, ինչն առաջացրել էր ակումբների դժգոհությունը։ Սակայն խնդիրն այն է, որ մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչ հանդիպումից առաջ վերջին ուղիղ չվերթը Լոնդոնից Բաքու մայիսի 25-ին է։  Մայիսի 18-ի դրությամբ, դեռ ոչ մի չարտերային չվերթ Լոնդոնից Բաքում նշանակված չէ։

Նշվում է, որ եզրափակիչի 25 հազար տոմս արդեն վաճառվել է ինտերնետային հարթակներում օտարերկրացի երկրպագուների։ 10 հազար տոմս վաճառքի կհանվի Բաքվում մայիսի 22-ից։

Հիշեցնենք, որ հարցականի տակ է նաեւ Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասակցությունը եզրափակիչին, թեեւ ՈւԵՖԱ-ն եւ ադրբեջանական կողմը տվել են ազատ մուտքի եւ անվտանգության երաշխիքներ։ Սակայն բրիտանական մամուլը, հղում անելով «Արսենալում» աղբյուրներին, գրել էր, որ Մխիթարյանի մեկնումը Բաքու քիչ հավանական է։

Տեսանյութեր

Live

Լրահոս