Պեսկովը խոստացել է՝ «հենց հակառուսական հիստերիան ավարտվի», թռիչքների արգելքը կվերանա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

rd

«Tass.ru» գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, Դմիտրի Պեսկովը գրում է, որ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան ավիափոխադրումների վերականգնումը հնարավոր կլինի այն դեպքում, երբ Վրաստանում հանդարտվեն ռուսատյաց կրքերը: 

Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը:

«Հենց որ նման բան արձանագրվի, հնարավոր կլինի վերանայել ընդունած որոշումը»,-ասել է Պեսկովը, ապա հավելել, որ իրավիճակը, սակայն, ավելի է վատանում:

«Այնտեղ ներքաղաքական ճգնաժամի որոշակի նախանշաններ կան: Դա մեր գործը չէ, այլ Վրաստանի ներքին գործն է: Դա մեր գործն է դառնում, երբ իրադարձությունները հակառուսական բնույթ են ստանում: Դա մեզ ստիպում է անհանգստանալ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը և ցավով  արձանագրել, որ Վրաստանում տիրում է ռուսատյաց հիստերիա, որն ավելի են թեժացնում ներքին արմատական տարրերը:

Նշենք, որ Ուղղափառության միջխորհրդարանական վերահաժողովի նիստի սանդալից հետո ՌԴ իշխանությունն իր քաղաքացիներին կոչ է արել մինչև հուլիսի 8-ը լքել Վրաստանը, սակայն եթե դա տեղի չունենա, ռուսական ավիաընկերությունները պատրաստ են ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով:

Թբիլիսիում ցույցերը շարունակվում են։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news