9-ամյա երեխան ընկել է ջրանցքը․ դին գտել են ընկնելու վայրից 2 կիլոմետր հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ջրանցք

Հունիսի 24-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկի մոտակայքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Փրկարարները «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում՝ ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերել են Ն.Գ.-ի (ծնված 2009 թ.) դին, դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news