ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ամուլսարում այսօր ստեղծված իրավիճակին.
«Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Վաղ առավոտից Պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են Ոստիկանության հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր գործողությունները»,-նշել է Մարդու իրավուքնների պաշտպանը: