Ջիգարխանյանին «քայքայած» շոուների վրա խելահեղ գումարներ են ծախսվում․ դերասանի ընկեր

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News   

բակո

Դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն այնքան էլ լավ չի զգում՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելու առիթով բարձրացած աղմուկի եւ այդ թեմայով հաղորդումների պատճառով։ Դերասանն այլեւս երբեք բեմ չի բարձրանա։ Այս մասին հայտարարել է դերասանի ընկերներից մեկը։

 «Նա հիվանդ է։ Այդ հաղորդումները նրան ծանր վիճակի են հասցրել»,- «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում ասել է պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը՝ մատնաշելով, որ   ներկա պահին  «Արմեն Ջիգարխանյանի կյանքը հիմնականում անցնում է թատրոնում եւ հիվանդանոցում»։ Ընկերը ցավով նշել է, որ «այլեւս չի կարելի հույս ունենալ, որ դերասանը բեմ կբարձրանա»։ Նա պատմել է, թե ինչպես է լրիվ պատահական կերպով տեսել ցուցակը, որտեղ նշված էր, թե հայտնի հեռուստաշոուների մասնակիցների վրա, որոնք «քայքայել են» հայտնի դերասանի առողջությունը, ինչ խելահեղ գումարներ են ծախսում։

«Պատահաբար վերցրի ցուցակն ու իմացա, որ Վիտալինային յուրաքանչյուր եթերի համար վճարել են մեկ մլն ռուբլի։ Այդ պատճառով նրա մասին խոսելը պարզապես գարշելի է։ Նա սովորական սանձարձակ կին է, որը եկել է Կիեւից՝ Ջիգարխանյանին խաբելու համար»,- ասել է Ռուդիշետյանը։

Վերջերս համացանցում տեսանյութը էր հայտնվել, որից երևում էր, որ  Ջիգարխանյանը  նիհարած ու թույլ տեսք ունի։