Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հակաարցախյան փաստաթուղթ են իրացրել․ Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հակաարցախյան փաստաթուղթ են իրացրել, որն արգելել է Արցախի ազատագրաված տարածքներում հայերի բնակեցումը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Ծանոթացել եմ ճգնաժամային խմբի հակահայկական կամ հակաարցախյան՝ 2007 թվականի արձանագրության հետ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Ղարաբաղի իշխանությունները չպետք է միջնորդեն, որպեսզի փախստականներն ամրանան այդ տեղերում։ 

Դրան շարունակում է մեկ այլ տեղեկություն, որ առ այսօր այն փախստականները, որոնք ցանկություն են հայտնում գնալ և այնտեղ հիմնվել, ապրել և աշխատել, այն ժամանակվա իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի իշխանությունը, արգելք են եցել, չեն թողել։ Եթե դա այդպես է, ես դա ահավոր քաղաքական սխալ եմ համարում»,- ասել է Արման Նավասարդյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։