Երևանի Կողբ թաղամասում այրվել են տան ու դրան հարակից սրբավայրի տանիքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Հասարակություն

Օգոստոսի 19-ին, ժամը 17:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող սրբավայրում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:35-ին, մարվել՝ 18:04-ին: Տուժածներ չկան:

Պարզվել է, որ մասամբ այրվել են տան տանիքը (մոտ 20 քմ), ինչպես նաև հարակից սրբավայրի տանիքը (մոտ 6 քմ):