Հրդեհ՝ Մարալիկում. մոտ 1500 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Հասարակություն

Օգոստոսի 25-ին, ժամը 22:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոցում գտնվող անասնագոմի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 03:35-ին: Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news