Վիտալի Բալասանյանի խելքի բանը չէր, ռևանշիստները գործի են անցել. Արման Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Վիտալի Բալասանյանի միջոցով և՛ Սերժ Սարգսյանականները, և՛ Ռոբերտ Քոչարյանականներն ուզում են ռևանշի հասնել առաջին հերթին Արցախում, և ապա նաև Հայաստանում»,- անդրադառնալով Արցախի անվտանգության նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի վերջին՝ ՀՀ իշխանությունների հասցեին քննադատական հարցազրույցին, 24TV-ի եթերում ասել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Խոսելով ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանից, բանախոսը նշել է, ՀՀ գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է համապատասխան ուժ ու կամք ցուցաբերեն և պատասխանատվության ենթարկեն նախկին ռեժիմի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք մարդկային կյանքեր են խեղել:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական մի շարք այլ կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: