Լարսը բաց է, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը՝ փակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news