Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2128-ի, ծայրահեղ ծանր վիճակում է 12 063 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 2128-ի, մեկ օրում մահվան 116 դեպք է գրանցվել, որից 114-ը՝ Չինաստանում, 2-ը՝ «Diamond Princess» նավում, որը Ճապոնիայում կարանտինի մեջ է: Վարակվածների թիվը կազմում է 75,728, առողջացել է 16 446-ը, հիվանդ են 57 153-ը, որոնցից 12 063-ը՝ 21 տոկոս, ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են:

«Diamond Princess» զբոսանավում, ինչպես արդեն հայտնել ենք, մահացածները 80-ն անց տղամարդ և կին են, որոնք քրոնիկական հիվանդություններ ունեին: Նավում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 621-ի:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։