Վրաերթ՝ Նանսենի փողոցում. «Nissan Pathfinder»-ը վրաերթի է ենթարկել մոտ 20 տարեկան աղջկա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

վրաերթ

Հայաստանի ԱԻՆ-ում ապրիլի 2-ին՝ ժամը 20:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոց թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (մոտ 20 տարեկան աղջիկ):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: