Covid-19-ի շարժական լաբորատորիան կընդունի առաջին նմուշները, 5 ժամ անց կլինեն պատասխանները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

պն

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:

Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:

Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները»,-գրել է խոսնակը: