Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը կանցկացվեն 2021թ․ գարնանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News        

Օլիմպիական խաղեր

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերն կանցկացի 2021թ․ գարնանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

«Այսօր օնլայն կոնֆերանսում միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել ենք միջազգային օրացույցը Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու ֆոնին։ 2021թ․ օրացույցը հայելային կկրկնի այս տարվա օրացույցը»,- ասել է Մամիաշվիլին։

Վարկանիշային մրցաշարերը տեղի կունենան 2021թ․ մարտի 19-ից 22-ը Բուդապեշտում եւ ապրիլի 30-ից մայիսի 3-ը՝ Սոֆիայում։ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։