Իրանում 1 օրում COVID-19-ից 93 մարդ է մահացել. երկիրը վարակվածների թվով 8-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

կորոնավիրուս

Իրանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 93 մարդ: Երկում զոհերի ընդհանուր թիվը 5574 է, վարակվածներինը՝ 88,194, մեկ օրում աճել է 1168-ով: Տվյալներին ծանոթանում ենք Worldometers-ում:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում Իրանն այս պահին 8-րդն է: 9-րդ տեղում վարակի էպիկենտրոն համարվող երկիրն է՝ Չինաստանը: Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82,816 դեպք: 7-րդ հորիզոնականում Թուրքիան է, երկրում վարակվածների թիվը 104,912 է: