Արտաշատի Մխչյան փողոցում այրվել է էլեկտրական վահանակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News       

հրդեհ

Մայիսի 2-ին, ժամը 12:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի քաղաք Արտաշատի Մխչյան փողոցի 110 տան դիմաց այրվում է էլեկտրական վահանակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:21-ին, մարվել` 12:25-ին: Այրվել են 6 հատ էլեկտրական հաշվիչ, 2 գմ էլեկտրական մալուխ և մոտ 5 գմ էլեկտրական սյուն՝ մասամբ: