Իտալիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կրկին բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

իտալիա

Իտալիայում  կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին մեկ օրում կրկին մոտեցել է 500-ին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Քաղաքացիական պաշտպանության գործակալության հրապարակած տվյալների համաձայն մեկ օրում «Քովիդ-19»-ից մահացել է 474 մարդ: Մայիսի 1-ին մահացության ցուցանիշը կազմել էր 269 մարդ:

Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում մահացել է 28 710 մարդ: Գերատեսչության հաղորդմամբ՝ ապաքինված հիվանդների թիվը վերջին մեկ օրում կազմել է 1665՝ հասնելով մոտ 80 000-ի:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 209 328-ի, մեկ օրում այդ թիվն ավելացել է 1900-ով: