Չեռնոգորիան հաղթահարել է կորոնավիրուսը. երկրում այլևս չկան վարակվածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

չեռնոգորիա

Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը, երկրում չկան վարակվածներ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը, փոխանցում է РиаНовости-ն:

Չեռնոգորիայի հանրային առողջության ինստիտուտի փոխանցմաբ՝ 68 օրվա ընթացքում առաջին անգամ չի հայտնաբերվել կորոնավիրուսի ոչ մի նոր դեպ: Ըստ ստացված տվյալների՝ ապաքինվել են բոլոր բուժում ստացողները:

«Հաջողությամբ ավարտվել է այս ամենակարևոր պայքարի փուլը, պայքար՝ մարդկանց կյանքի համար», - թվիթերյան իր էջում գրել է Ջուկանովիչը:  Նա նշել է, որ դրան հնարավոր եղավ հասնել պետական մարմինների ու հասարակության բարձր պատասխանատվության շնորհիվ։

Նշենք, որ կորոնավիրուսի բռնկումից ի վեր, երկրում վարակվել էր 324 մարդ, որից 9 ը մահացել էին։

Տեսանյութեր

Live

Լրահոս