ՉԺՀ-ն պատասխանել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի մասին Թրամփի խորհրդատուի խոսքերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

չինաստանամն

Չինաստանն անհիմն է համարում ԱՄՆ-ի այն հայտարարությունը, որ ՉԺՀ-ն կարող է փորձել գողանալ COVID-19-ի դեմ ամերիկյան պատվաստանյութը: РиаНовости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ ' Բրայենը վստահություն էր հայտնել, որ ԱՄՆ-ին առաջինը կհաջողվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել՝ չբացառելով, որ Չինաստանը կարող է փորձել գողանալ ԱՄՆ-ից COVID-19-ի դեմ պատվաստանյութը:

«ԱՄՆ-ի հայտարարություններն անհիմն են։ Չինաստանը զգալի առաջընթաց է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման ոլորտում, ինչու՞ հետևենք ԱՄՆ-ին», - հայտարարել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե որ երկիրն առաջինը կավարտի պատվաստանյութի ուսումնասիրությունն ու մշակումը և կսկսի դա կիրառել, այդ քայլը նշանակալի ներդրում կլինի համաճարակի դեմ մարդկության պայքարի գործում:

Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ուսումնասիրությունն ու մշակումը ոչ թե մրցավազք է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, այլ մրցավազք՝ մարդկության և վիրուսի միջև. «Չինաստանը պատրաստ է կիսվել պատվաստանյութի հետազոտման և զարգացման գործում իր փորձով, ամրապնդել միջազգային համագործակցությունն այս ոլորտում»:

Տեսանյութեր

Live

Լրահոս