Կա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի 3 թեկնածու. Ուշակովը՝ Հայաստանի և այլ երկրների թեկնածուի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, ինչպես արդեն նշել ենք, կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գագաթնաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը»,- ասել է Ուշակովը՝ հավելելով, որ հարցը քննարկվելու է փակ ռեժիմով:

Ըստ Ուշակովի՝ կա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երեք թեկնածու, սակայն հայկական կողմը պնդում է՝ մինչև 2020 թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու տարբերակը: Դիտարկվում է ևս երկու տարբերակ՝ կա՛մ մինչև 2020 թ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն է, կա՛մ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է:

«Թե ինչ որոշում կընդունեն երկրների ղեկավարները, այս պահին դժվար է կանխագուշակել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս