Քննվում է 3-րդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը․ Փաշինյանը՝ Ծառուկյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

Իշխանությունը նախկինում էս քրեական գործերն օգտագործել է, որպեսզի էդ ուժերին պահի կոնտրոլի տակ, կոալիցիա կազմի։ Այս մասին ԱԺ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

«Մեր իշխանությունն էդպիսի խնդիր չունի, մեզ պետք չի գնալ, քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն, կամ խոսելու ձևը ընտրեն։ Մենք իրենց խոսելու  ձևը ընտրելու ձևը գիտենք, կսովորեցնենք, չեն էլ խոսի»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց՝ իր կարծիքով քննվում է Երրորդ Հանրապետության ամենակարևոր գործերից մեկը։

Անդրադառնալով ԲՀԿ հայտարարության վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց, որ իր  մամուլի խոսնակը պատասխանել է հենց հայտարարության օրը, ասելով, որ կարծում ենք՝ պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերով։

«Եկեք նայենք վերջին երկու տարվա վիճակագրություն։ 2018թ հունիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները կառավարության կազմում էին, քրեական գործ է հարուցվել ներկայիս պատգամավոր Էդուրադ Բաբայանի դե, հայտնի ծեծի դրվագով, հունիսի 6-ին նա կալանավորվել է, կայացվել է մեղադրական վճիռ, երբ դեռ ԲՀԿ-ն կառավարության կազմում էր։ 2019-ի հունվարի 29-ին Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցվել է քրեական գործ։ 2019-ի դեկտեմբերի 28-ին Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, իմացա, որ պատճառված վնասը փոխհատուցվել է, ինչը նշանակում է, որ մարդը մեղքն ընդունել է»,- ասաց Փաշինյանը։

   --0—ՄՀ