ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն այն տեսակետին է, որ քաղաքական ու իրավական գործընթացները երբեք պետք չէ իրար խառնել: 24News-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ քաղաքական հարցերն այս պահին իշխանության համար օրակարգային չեն: «Իշխանությունն իր օրակարգն ունի, իսկ այսօր թիվ մեկ խնդիրը համավարակն է»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ կոպեկ առ կոպեկ հետ բերելու հայտարարությանը, ապա նա այն տեսակետին է, որ գործընթացը ավարտված չէ: Ու թեև այդ գործընթացի ընթացքը չի բավարարում, բաց իշխանությունն այդ ճանապարհից հետ չի կանգնելու:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ