Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 134 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News      

կորոնավիրուս

Իրանում կորոնավիրուսի հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 2595-ով․ դեպքերի ընդհանուր թիվը հասել է  215 հազար 96-ի։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանատունը։

Մահվան 134 նոր դեպք է գրանցվել։ Մահերի ընդհանուր թիվը 10 հազար 130 է։

Ապաքինվածների թիվն ավելացել է 3007-ով։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 175 հազար 103 մարդ։  Մինչ այժմ թեստավորվել է 1 միլիոն 530 հազար 437 անձ։

  --0—ՄՀ