ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այն համոզմանն է, որ ինչքան էլ տարբեր ուժեր ու շրջանակներ փորձեն ստվերել հայ-ռուսական հարաբերությունները, միևնույնն է, չի ստացվելու: 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ երկու երկրների բարեկամական հարաբերությունները երկրների առաջնորդների մակարդակով չէ, որ սահմանափակվում է, այլ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է դա վկայում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին օրերս արած հայտարարությանը, ապա Հայրապետյանը նշում է. «Տարբեր ուժեր ՀՀ-ի արտաքին վեկտորի մասին ապոկալիպտիկ հայտարարություններ են տարածում: ԲՀԿ-ն նույնպես դիրքավորվում է այդ ապոկալիպտիկ հայտարարությունների և նախկինների օրակարգը սպասարկելու դաշտում»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ