Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դատական հայց է ներկայացրել 168.am-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News  

Աղաջանյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի փոխհատուցման» պահանջով հայց է ներկայացրել 168.am լրատվական կայքի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Հայտնում եմ, որ ստանձնել եմ 168.am-ի շահերի պաշտպանությունը: Դատական գործի հետագա մանրամասների մասին կխոսեմ առաջիկայում: Մամուլի և խոսքի ազատությունը ժողովրդավարության առաջին կոմպոնենտներից է և այն պետք է մշտապես երաշխավորված լինի»,- գրել է փաստաբանը: --0—ՄՀ   

Տեսանյութեր

Live

Լրահոս