ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ , պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։
Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։
--00—ԼՄ