ՀՖՖ-ն այս տարի կորոշի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին ու մարզչին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

հֆֆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցանակը սահմանվել է ՀՖՖ-ի կողմից: Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթի, այս մրցանակի հավակնորդներն են ոչ թե օրացուցային տարվա, այլ մրցաշրջանի ընթացքում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, ինչպես նաև եվրագավաթներում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները և մարզիչները:

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: Այդ մրցանակների համար կպայքարեն 25 ֆուտբոլիստ և 4 մարզիչ: Քվեարկությունը կանցկացվի մինչև հուլիսի 29-ը՝ ներառյալ:

--0--ԱՀ