Ծառուկյանի նման գործարարները չպետք է լինեն խորհրդարանում, ժամանակը ոչ էֆեկտիվ են ծախսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է՝ իշխանությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կազմաքանդելու նպատակ չունի: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա ասաց, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններին ընտրողները ԲՀԿ-ին ձայն չեն տա, հաջորդ ԱԺ-ում ԲՀԿ-ն չի լինի:

«Ծառուկյանի նման գործարարները չպետք է լինեն խորհրդարանում, ժամանակը ոչ էֆեկտիվ են ծախսում: Հիմա ասում է, թե իշխանությունը քաղաքական հետապնդում է սկսել, բայց ի՞նչ հետապնդման մասին է խոսքը, ուղղակի իրավական գործընթաց է: Բացի այդ՝ Ծառուկյանի հնարավորություններն ո՞վ ունի, աշխարհը շրջող դատապաշտպաններ կարող է վարձել: Թող վարձի ու ապացուցի իր անմեղությունը»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս