Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունում չարաշահումներ են հայտնաբերվել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է.«ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունում Պետեկամուտների կոմիտեն չարաշահումներ է բացահայտել և շուրջ 6 մլն դրամով տուգանել՝ 20 չգրանցված աշխատող ունենալու համար, տեղեկացանք ՊԵԿ աղբյուրներից։

Մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք «Հայասի գրուպ», սակայն մեզ խնդրեցին զանգահարել այլ բաժին և այսպես շարունակ՝ նախ կադրերի բաժնից Նարինե Թադևոսյանին, ապա՝ գլխավոր հաշվապահ Վարդուհի Բալբաբյանին, ով ասաց, որ ՊԵԿ-ը նոր է ստուգումներն ավարտել և որևէ բան չի հայտնաբերել՝ հավելելով, որ դա «Հայասի գրուպի» ներքին գործն է, և մեզ դա չպետք է հետաքրքրի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: