ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Ինչպես նախապես խոստացել էինք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման հիմնադրամ»-ին, որը զբաղվում է Հուլիսյան հաղթական մարտերի ժամանակ վնասված տների, ենթակառուցվածքների վերականգնմամբ, ինչպես նաև այլ խնդիրների լուծմամբ»։
--00--ԱԹ