Վերջին 2 օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է, միտումն անհանգստացնող է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ոստիկ

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թվի աճին՝ նշելով, որ միտումն անհանգստացնող է, ուստի հանրության ուշադրությունը պետք է հրավիրել այս փաստի վրա:

«Երեկ առաջին անգամ մարտ ամսից հետո Երևանում խցանում նկատեցի, թերևս դա կապված է դպրոցների բացման հետ», - ասաց վարչապետը:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ աճը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի հետ, և որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կերևա՝ դպրոցների բացումից հետո ի՞նչ արդյունքներ են գրանցվում, ինչպե՞ս է ընթանում կորը։

«Պետք է խստորեն պահպանել առկա սահմանափակումները, որպեսզի աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք», - ասաց փոխնախարարը:

Վարչապետն էլ արձագանքեց՝ խոսքն ուղղելով ոստիկաններին. «Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի»: 

--00—ԼՄ