Հայկ Մարությանը ծանոթացել է Նոր Նորքում կատարված աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Նորք Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական շրջանի հետ բանակցություններից հետո որոշել են իրենց իսկ ձեռքով քանդել դրանք ու բակը վերադարձնել բնակիչներին: Այնուհետև համայնքի աջակցությամբ բակը բարեկարգվել և կանաչապատվել է:

Թաղամաս այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ համայնքի նախաձեռնություններին աջակցելու և Երևանն այդչափ սիրելու համար: Նոր Նորքի 4-րդ զանգվածի Թումանյանի այգու հարակից՝ շուրջ 3000 քմ տարածքը ևս մաքրվել է բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքներից, ու փոխարենը հանգստի կանաչ գոտի է ձևավորվել:

«Այն, ինչ կատարվում է այստեղ, ինձ համար իրադարձություն է, ոչ թե այն պատճառով, որ ունեցանք ևս 3000 քմ այգի, այլ որ ինքնագիտակցությունը բնակչության ամենամեծ գնահատականն է, ինչը կարելի է ունենալ այսօր: Գիտեք, բոլոր բակերում կան այնպիսի տարածքներ, որոնք առաջին հարկի բնակիչները գրավել են և միայն իրենք են օգտվում: Բայց դա հանրային տարածք է:

Եվ վարչական շրջանի ղեկավարի բանակցությունների շնորհիվ նրանք ինքնակամ այդ տարածքները հանձնել են հետ՝ համայնքին, և համայնքն էլ իր կողմից այդ տարածքները վերածել է գեղեցիկ այգու: Այստեղ երկու կարևոր մոտեցում կա. մարդիկ գիտակցել են, որ այն, ինչը բոլորինն է, միայն իրենցը չի և վերադարձրել են: Ես շատ շնորհակալ եմ այդ մարդկանց և երկրորդ՝ վարչական շրջանն այդ տարածքները չի թողել տարիներով անխնամ և հստակ ծրագիր է իրականացրել: Սա շատ կարևոր օրինակ է մյուս բնակիչների համար, և այս օրինակը պետք է վարակիչ լինի»,- ընդգծել է քաղաքապետն ու նկատել, որ գործընթացը մեկնարկել է տարբեր վարչական շրջաններում:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս