Վանաձորում 8 տարեկան երեխան մնացել է խափանված վերելակում

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բարձրահարկ շենքի վերելակը խափանվել է, երեխան (8 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են՝ ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: