Ստեփանակերտում վնասվել են բնակելի շենքեր․ զոհերի մասին դեռ հաստատված տվյալներ չկան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

․

Ստեփանակերտում լրջորեն վնասվել են բնակելի շենքեր։ Կան հստակ տվյալներ վիրավորների մասին։  Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

ՄԻՊ-ը նշում է, որ զոհերի մասին դեռ հաստատված տվյալներ չկան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին՝ ծանր հրթիռներով։ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ ենթադրաբար բնակելի տներ են ոչնչացվել, կլինեն նաև զոհեր և վիրավորներ։ 

--00--ԱՀ