Եթե հաշվի առնենք ապրանքային տեսքով օգնությունը, հրապարակված թվերը շատ ավելի մեծ կլինեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28  24News 

հիմնադրամ

Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն անդրադարձել է նվիրատվությունների աշխարհագրության մասին հրապարակված ինֆոգրաֆիկային:

«Այսօրվա ինֆոգրաֆիկան տարաբնույթ ընկալումների տեղիք է տվել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ բոլոր երկրների առումով նվիրատվությունների աննախադեպ աճ է գրանցվել։ Խոսքը մի քանի անգամ, տասնյակ անգամ ավելի գումարների և մասնակցայնության մասին է։ Իսկ եթե հաշվի առնենք, թե ապրանքային տեսքով որքան մեծ օգնություն է հասնում, ապա, հրապարակված թվերը շատ ավելի մեծ կլինեն։

Ցանկացած շահարկում դիտարկելու եմ որպես միտումնավոր քայքայիչ գործունեություն՝ ուղղված Հայաստանին և Սփյուռքին։

Այս աննախադեպ համազգային դրամահավաքով միայն պետք է հպարտանալ, համախմբվել ու առաջ գնալ։ Մենք իրական գլոբալ ազգի վերածվելու ճանապարհին ենք, ցանցապետությունը պետք է կայանա բաղձալի հաղթանակին զուգընթաց»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արշամյանը:

  --00—ՄՀ