Ուզբեկստանում ՀՀ-ի և Ադրբեջանի ՊՆ-ները կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբի պետերի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում է, որ ԱՊՀ երկրների ԶՈՒ-երի շտաբների պետերի հերթական նիստը այսօր է: Այն տեղի կունենա Սամարղանդում (Ուզբեկստան)՝ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:

Ըստ աղբյուրի՝ նիստին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի և ԱՊՀ ՊՆ-ների կոմիտեի քարտուղարության պատվիրակությունները:

«Օրակարգում պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ շահեր ներկայացնող համագործակցության համալիր հարցերն են: Կարծիքներ կփոխանակեն նաև ԱՊՀ երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս