Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը նվազ է 30 տոկոսից․ մարդիկ հետաքրքրված չեն նրա ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը նվազ է 30 տոկոսից։ Արցախյան 44 օրվա պատերազմից հետո 20 օրում նրա վարկանիշը 10 տոկոսով ընկել է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։ 

«Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, սակայն կա մեկ այլ հարց։ 16-17 կուսակցությունները, որ այդ պահանջը առաջ են քաշում, հետագայում քննարկման առարկա են դարձնելու, թե ով էր ավելի շատ նպաստում հավաքների մարդաշատությանը կամ հակառակը։ Քանի որ չկա հստակ տարանջատում, ես վստահ եմ, որ մարդ կուսակցությունները կարող են վաղը, մյուս օր ասել, թե այդ 80-90 % աջակցությունն իրենց աջակիցներն էին»,- ասել է նա։

Ըստ Արամ Նավասարդյանի՝ Փաշինյանի վարկանշի անկումը, սակայն, ընդդիմադիրների վարկանշի բարձրացմանը չի նպաստում։

Անդրադառնալով բանակի նկատմամբ վստահությանը՝ Արամ Նավասարդյանն ասել է, որ այն պատերազմի սկզբի օրերին բարձր էր, բայց որոշ իրողությունների պարզ դառնալուց հետո պատկերը փոխվել է։  

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս