Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը համագործակցելու են ՏՏ ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Thumbnail

Բաքվում կայացած հեռահաղորդակցության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում  (BAKUTEL 2018) կազմակերպվել է քառակողմ հանդիպում, որին մասնակցել են Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության միջոցների նախարար Կոստանտին Նոսկովը, Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Շահզադ Գուի Արյուբին, Ադրբեջանի հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Վերջինս հայտնել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի հանրային և մասնավոր կազմակերպությունների միջև համագործակցությունը խորացնելու և հեշտացնելու նպատակով համատեղ նախագիծ իրականացնելու որոշում են կայացրել։

Թուրք նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել կազմակերպությունների հետ, տեղեկություններ ստացել։ Ցուցահանդեսին ներկայացված են եղել 20 երկրից 230 կազմակերպություն։ Մինչև դեկտեմբերի 7-ը նախատեսված ցուցահանդեսին մասնակցել են նաև մեծ թվով թուրքական կազմակերպություններ։