Այո՛, ինձ հրավիրել են ԱԱԾ, մնացածը՝ ասուլիսին․ Շահնազարյանը մեկնաբանություն կտա ԶԼՄ-ներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

«Այո՛, հաստատում եմ, ինձ հրավիրել են ԱԱԾ», - այս մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված այն հայտարարությանը, թե Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ «պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր» պարունակող հաղորդման կապակցությամբ ըստ էության բացատրություն տալու, այն հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկյացնելու համար։ Նա նաև նշել, որ առաջիկա 2 ժամվա ընթացքում թեմայի վերաբերյալ ասուլիս կհրավիրվի։

«Առայժմ մեկնաբանություն չեմ տալիս։ Թեմայի վերաբերյալ ՀՀԿ գրասենյակում ժամը 14։00-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամբողջական տեղեկատվություն կտրամադրեմ», - ասել է ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը՝ Դավիթ Շահնազարյանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս